Foto

Սելին Դիոնի գրանդիոզ վերադարձը բեմ՝ Փարիզի Օլիմպիական խաղերում

Սելին Դիոնը Փարիզի Օլիմպիական խաղերի բեմ է վերադարձել իսկապես գրանդիոզ ոճով:

Երգչուհին օլիմպիական կրակը վառելուց անմիջապես հետո կատարեց Էդիթ Պիաֆի «L'Hymne à l'amour»-ը... Դիոնը դիմեց հավաքված ամբոխին, որը ծափահարեց նրա աստղային կատարումը։ Դա տպավորիչ ելույթ էր Դիոնի համար, ով չեղյալ հայտարարեց իր համաշխարհային շրջագայությունը այն բանից հետո, երբ նրա մոտ մկանային կոշտության համախտանիշ ախտորոշվեց: Սա հազվագյուտ նյարդաբանական խանգարում է, որը մկանների կոշտություն և ցավոտ մկանային սպազմ է առաջացնում։

Սելին Դիոնը վերջին անգամ կենդանի ելույթ է ունեցել 2020 թվականի մարտին Նյու Ջերսիում։

Լեդի Գագան բացեց օլիմպիական արարողությունը Սեն գետի վրա՝ 1950-ականների ֆրանսիացի երաժշտական սրահի առաջատար երգչուհի Զիզի Ժանմարի «Mon truc en plume» երգով: Գագայի հայտնվելն անակնկալ էր՝ նա չկար լրատվամիջոցներին նախապես տրամադրված ծրագրում, սակայն երգչուհուն Փարիզում նկատվելուց հետո նրա մասին շատ խոսվեց։