Foto

Բրազիլացի ռոք երգիչը մահացել է բեմի վրա հոսանքահարվելուց

Բրազիլացի ռոք երգիչ Այրես Սասակին մահացել է Սալինոպոլիս առողջարանային քաղաքի բեմի վրա հոսանքահարվելուց հետո։ Նա 35 տարեկան էր։

Ըստ բրազիլական լրատվամիջոցների տեղեկությունների՝ նա հուլիսի 13-ին համերգի ժամանակ գրկել է թաց երկրպագուին եւ մահացու հոսանքահարվել։ Բրազիլիայի այլ լրատվամիջոցներ պնդում են, որ տարօրինակ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Այրեսը կիթառ էր նվագում։

Չնայած գիտակցությունը կորցնելուց հետո նրան վերակենդանացնելու փորձեր արվեցին, Սասակին մահացավ դեպքի վայրում՝ Սալինոպոլիսի Solar հյուրանոցում:

Աղբյուրը՝ style.news.am