Foto

Երբ ՌԴ-ն ՀՀ իշխանության պետք է, դառնում է բարեկամ, երբ ոչ՝ հակառակը

«Ես հասկանում եմ, որ երկաթուղու լիարժեք շահագործումը վերականգնելու համար մեր ռուս գործընկերները բավականին լայնածավալ աշխատանք են տանում»։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` կառավարությունն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ նոր կամուրջների կառուցման ուղղությամբ, և հույս կա, որ նրանք աջակցություն կցուցաբերեն։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ որոշ գործընկերների մոտ շոշափելի հետաքրքրվածություն կա աղետի հետևանքների վերացմանը նպաստելու հարցում։

«Սպասում ենք կարիքների հստակեցմանը, բայց մի քանի գործընկերներ, իսկապես, հետաքրքրված են ու պատրաստակամ»,- ասաց Միրզոյանը։

 Ստացվում է, որ երբ Ռուսաստանը ՀՀ կառավարությանը պետք է, առանց այդ երկրի օժանդակության հնարավոր չի լինում, արագ շտապում են ընդունել օգնությունը։ Այստեղ մեկ ուշագրավ բան էլ կա՝ կառավարության անդամներն իրնեց խոսույթում անունը դնում են միջազգային գործընկերներ, սակայն, մինչ այժմ երկաթուղու վերականգման համար միայն ՌԴ-ն է աջակցել։ Իհարկե, կարևոր է նաև Վրաստանի դերը, բնականաբար շահագրգռված է այդ հարցում և ունի գործուն աջակցություն։ Իշխանության սիրելի Արևմուտքը  նույնիսկ հումանիտար աջակցություն չի ցուցաբերել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանն իր աջակցությունն անմիջապես առաջարկեց, օպերատիվ շատբի ղեկավար, ՏԵԿ նախարար Գնել Սանոսյանն էլ աղետից  մի քանի օր անց ասաց, որ չեն շտապում առաջարկն ընդունել, քանի որ իրենց ուժերը բավականեցնում են։

Փաստացի, հիմա ռուս գործընկերների և՛ մարդկային ռեսուրսի, և՛ ֆինասական, և՛ տեխնիկական աջակցության կարիքը կա։ Եթե գործընկերներ են՝ պետք է միմյանց աջակցեն, օգնեն։

ՌԴ-ն հիմա տարածաշրջանում ամենաշատն ունի դրա կարիքը՝ Արևմուտքն ամեն կերպ փորձում է նրան տարածաշրջանից դուրս թողնել, Թուրքիան օգտվում է առիթից, իսկ Հայաստանը նույնիսկ համատեղ զորավարժություններից է հրաժարվում, բայց կարիքի պահին  հենց ռուս գործընկերները եղան մեր պետության կողքին, ոչ թե Թուրքիան, որտեղ տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը մարդկային և հումանիտար մեծ քանակի օգնություն ուղարկեց։ Հայ փրկարարները թուրքերի էին հանում փլատակների տակից և այլն։  Դժվարության պահին միայն կարելի է հասկանալ, թե ով է բարեկամդ և ով՝ թշնամիդ։ 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան