Շարժումն անում է հնարավորի առավելագույնը. տեսանյութ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ խիստ կարիք ունեն իրենց համար ճշտելու գործունեության կոորդինատային կենտրոնը, հենման կետն ու նպատակակետը։
ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ խիստ կարիք ունեն ստեղծելու ու գործարկելու իշխանությունների գործունեությունը վերահսկող ու ուղղորդող հասարակական - քաղաքական ինստիտուցիոնալ կառույցները։
ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ նվազագույն խնդիրը իրենց ներքին, ու իրենց նկատմամբ ՀԱՎԱՏԸ սրբությամբ պահպանելով ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ, հետագայում ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ԿԱՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏ ստեղծելն ու պահելն է։
Այս կանոնից յոորաքանչյուր շեղում հղի է ԹՈՒՅԼ, ԱՆՊԻՏԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալու հեռանկարով։
ՎԵՑ ՏԱՐԻ ԱՌԱՋ նույնպես ժողովուրդը ոտքի էր ելել, ու ամենն արտաքինից շատ էր նման ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ նոր վերելքի։
Ու միայն վերոնշյալ կանոններից շեղումը հանգեցրեց անպիտան իշխանության ձևավորման։
Իսկ ինչպես համոզվեցինք՝ անպիտան իշխանությունից կարելի է ամեն ինչ սպասել։
Այս ոճի մեջ պարտադիր չէ ամեն անգամ հիշատակել, որ ամենամեծ, հանցավորության աստիճանի հասած մեղքը վատ ղեկավար դարձած Նիկոլ առաջնորդինն էր։ Բայց թերևս վերջին անգամ հիշատակենք։
2018 թվական, մայիսի 14.
«Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնե՛ք, հեղափոխության վրա հույս չդնե՛ք, Նիկոլի վրա հույս չդնե՛ք …»։
Չկրկնենք անցյալի կոպիտ սխալները։
ԱՄՈԹ ՆՐԱՆ, ով այս նյութում ՍՐԲԱԶԱՆ ՇԱՐԺՄԱՆ ու դրա ԱՌԱՋՆՈՐԴԻ նկատմամբ կասկածներ սերմանելու երանգ կտեսնի։
Շարժումն անում է հնարավորի առավելագույնը։
Մտածեք, թե ինչ եք անում դուք ինքներդ այն բաղձալի հանգրվանին հասցնելու համար։
Մնացյալը մանրուքներ են, որոնցում թաքնվում է սատանան։
Մանրամասն հրահանգներով ողջ տեսանյութի հղումը գտեք մեկնաբանությունում։