2018թ․ ապրիլ կամ մայիս ամիսներին հանդիպել եմ Վահագն Խաչատուրյանին, ուրախճզվարթ բաներ էր ասում այս վարչապետի հասցեին, ձեռք էին առնում, մի քանի ընկերներով էին իրենք։ Նա ՀԱԿ-ից էր, չէ՞։ Ես ՀԱԿ-ում շատ մտերիմներ ունեմ, տարբեր առիթներով՝ դեռ 2018թ-ից առաջ էլ հանդիպել եմ, շատ մտերիմ ընկերներ ունեմ նաև՝ կապված առաջին նախագահի ընտանիքի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այդ շրջանակի հետ ծանոթ եմ, մտերիմ եմ՝ շատ ջերմ հարաբերություններով։ Գուցե գաղափարական մեկ-երկու բաներ կան տարբեր, մտածումներ, այս ընթացքում էլ իրենք ինձ շատ խորհուրդներ են տվել՝ այսպես խոսելու, անելու, ես էլ հետևել եմ։ Լսել ենք, քննարկել ենք, շեշտադրումը՝ որ անկյունով, ինչպես՝ թե՛ ներքին հարցերի վերաբերյալ, թե՛ արտաքին ազդակների»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ այս շարժումից առաջ հանդիպել է առաջին նախագահին։