Մայիսի 9-ից ակտիվ գործընթացում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որն առաջնորդում
է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Vesti.am-ը շարժմանն աջակցության վերաբերյալ կարճ
հարց ու պատասխան է ունեցել Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ։
- Հարգարժա՛ն մաեստրո, Դուք և Կոմպազիտորների
միությունը միացե՞լ եք «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»։
-Դժցվարանում եմ բոլորի անունից պատասխանել։ Մեր միության շատ անդամներ գնացել
էին Սրբազանի հետ հանդիպմանը։
- Դուք այնտեղ չէիք։
- Ինձ ոչ մեկ հանդիպման համար բան չէր ասել, ինքս էլ շատ զբաղված էի, ժամանակս
չի հերիքում։ Մեր միության անդամներն ազատ էին գնալ-չգնալու հարցում, և՛ հանդիպմանն
են գնացել, և՛ Կիրանց։
- Անձամբ Դուք սատարո՞ւմ եք շարժմանը։
- Իհարկե, յուրաքանչյուր հայրենասիրական, հայասիրական բանի պետք է սատարել։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը՝
ես չգիտեմ, քաղաքականությունն ուրիշ է, դժվար բան է։