Foto

Քաղաքական գործոնը բացասական ազդեցություն է թողել արտարժույթի շուկայի վրա․ Սուրեն Պարսյան

Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ։ Vesti.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ըստ նրա՝ եթե այս պահին դոլարը մի փոքր արժևորվել է՝ պայմանավորված է հենց երկրում առկա քաղաքական իրավիճակով։ «Արտարժույթի շուկայի պարգայում այդ ազդեցությունը շատ արագ կարող է տեղի ունենալ, քանի որ մի քանի միլիոն ավելի մուտքը շուկա՝ կարող է բավականին մեծ ցնցումներ, փոփոխություններ առաջացնել։ Նման իրավիճակ եղավ, օրինակ 2022թ-ի ապրիլին, երբ մի քանի միլիոն ավելի գումար մտավ շուկա և մենք ունեցանք, արտարժույթի կտրուկ անկում։ Նման իրավիճակ նաև հիմա ունենք։ Անորոշությունը և քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ։ Նրանք դադարեցրել են իրենց ներդրումնրեը, նույնիսկ գնումները՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է ավարտվել քաղաքական այս գործընթացը»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց Պարսյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ իրենց դոլարները չեն ծախսում, պահում են։ Որոշներն էլ իրենց դրամը փոխարիմնում են դոլարով, որ հարկ եղած դեպքում կարողանան իրենց դոլարը վերցնեն և դուրս գան Հայաստանից։

«Ցանկակցած ներդրող իր համար «պլան Բ» տարբերակ է մշակում, որ հարկ եղած դեպքում այլ արտարաժույթով իր կապիտալը դուրս հանի։ Այս պայմաններում է նկատվում արտարժույթի փոխոխությունը։ Հիմա մեզ մոտ նման իրավիճակ է»,- ասաց տնտեսագետը։

Պարսյանը միաժամանակ նկատում է, որ ՀՀ արտարժույթի շուկայի վրա բազմաթիվ գործոններ են ազդում՝ Կենտրոնական բանկի քաղաքականությունը, դրսից եկող գումարների հոսքը և այլն։ Օրինակ՝ վերջին ամիսներին, ոսկով պայմանավորված, մեծ գումարներ են գալիս Հայաստան։ Այս պահին ավելացել է նաև քաղաքական գործոնը, որը բացսական ազդեցություն է թողել շուկայի վրա։

Հեղինակ: Աննա Ավետիսյան