Foto

Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ այդմ, առաջին հորիզոնականում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը վճարել է 19,9 մլրդ դրամ, իսկ «Գազպրոմը» հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ 18,1 մլրդ դրամ հարկով;

Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում առաջին հորիզոնականում եղելէ «Գազպրոմ Արմենիան», որը վճարել է 20,9 մլրդ դրամ։ Այսինքն այս ընկերության վճարած հարկերը նվազել են ավելի քան 15 տոկոսով։

Ինչ վերաբերում է «Մոբայլս սենթր Արթ»–ին, ապա այս ընկերությունը 2023–ի առաջին եռամսյակում վճարել էր ընդամենը 5,3 մլրդ դրամ եւ զբաղեցրել 7–րդ հորիզոնականը։

Երրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (15,6 մլրդ դրամ)։ Այս ընկերությունը նախորդ տարի երկրորդ հորիզոնականում է 15,4 մլրդ դրամ հարկերով։

4–րդ հորիզոնականում «Գրանտ Տոբակոն» է, որը վճարել է 13,2 մլրդ դրամի հարկ (Նախորդ տարի վճարել էր 11,6 մլրդ դրամ)։

5–րդ հորիզոնականում «Փրիթի Ուեյն» է (8,8 մլրդ դրամ), 6–րդում՝ «Սի Փի Էս Էներջի գրուպը» (4,8 մլրդ դրամ)։

Այնուհետեւ հաջորդում են «Ինթերնենլ Մասիս տաբակը», «Վիվա Արմենիան», «Սիթին» եւ «Վայլդբերիզը»։