Foto

Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է ամբողջ մակրոտնտեսական ցուցանիշների մեջ. Նաիրի Սարգսյան

«2023 թվականին մեր տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավական բարձր է, վերջին երեք տարվա ընթացքում (2021-2023 թթ.- խմբ.) ՀՀ տնտեսության իրական աճը 29,5 տոկոս է և միջին տարեկան աճն այս ընթացքում եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջև դրած թիրախից բարձր է:

Անցյալ տարի, 12-ամսյա կտրվածքով, այսինքն՝ 2023 թվականի դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում 0,6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս:  Այս մասին, ապրիլի 11-ին»,- ԱԺ-ում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին։

-          Պարո՛ն Սարգսյան, տնտեսությունը գրանցում է աճ, սակայն միջին վիճակագրական քաղաքացին այն չի զգում։ Ինչո՞ւ։

-          Տնտեսությունը ոչ թե աճ է գրանցել Հայաստանի տնտեսական ներուժի հաշվին, այլ՝ բացառապես վերաարտահանման հաշվին։ Նույնիսկ ֆինասների նախարարությունն է բյուջեի նախագծում ներառում, որ տնտեսության աճին խթանող գործոններից է եղել ռուս-ուկրանիական պատերազմը։

 Արևմուտքի սահմանափակումների հաշվին ապրանքներ են ներկրվել Հայաստան, ապա վերաարտահանվել Ռուսաստան։ Նույնը հակառակ ուղղությամբ։ Մեծ դեր են խաղաղցել նաև տրանսպորտային միջոցների արտահանումը։ Բանական է, որ հասարակության լայն շերտը չէր կարող այս փոփխությունը զգալ։ Օրինակ՝ եթե տնտեսությունն աճում է արդյունաբերության հաշվին,  այն ներառում է լայն զանգվածների՝ աշխատատեղեր և այլն։ Աճի հաջորդ գործոնը ռուս-ուկրանիական պատերազմի սկզբում դեպի Հայաստան բնակչության ներհոսքն էր՝ ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ ՌԴ-ի ՏՏ ոլորտի մասնագետների, որոնք եկան Հայաստան, միչև իրենց հարմար երկիր ընտրեն, որից հետո էլ տեղափոխվեցին։ Նշեմ, որ այժմ տնտեսությունը սկսել է աճի դանդաղման  կամ նվազման միտում ցույց տալ։

-          Տնտեսության ոլորտներից նվազել է միայն գյուղատնտեսությունը, սկայան ԱԺ տնտեսկան հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը համաձայն չէ վիճակագրության հետ՝ նշում  է, որ ցածր ցուցանիշը պայամանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով։

-          Չի էլ կարող համաձայն լինել վիճակագրական տվյալների հետ։ Ինքը քաջ գիտակցում է, որ վիճակագրությունը կեղծված է, բայց իրենք նույնիսկ դա են մանիպուլացնում և իրենց օգտին ներկայացնում։ Ճիշտ է վիճակագրության հետ պետք է համաձայն չլինել, քանի որ գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի։ Իշխանությունը չի խոսում գյուղատնտեսույան ոլորտում իրենց ձախողումների մասին։ Ինչո՞ւ է գյուղատնտեսությունն անկում ապրել։ Սկսենք այգեգործությունից։ Օրինակ՝ խաղողի մթերման ոլորտում, գյուղացին շահագրգռված չէ խաղողի աճեցմամբ զբաղվելու, քանի որ նրանք միշտ ունենում են համատարած վնասներ։ Պետությունն իրականացնում է սխալ քաղաքականություն՝ ֆինասավորում է ոչ թե գյուղացիական տնտեսություններին, այլ՝ գործարաններին, ովքեր այդ  փողը վերցնում են, ցույց են տալիս, իբր գյուղացիներից գնում կատարեցին, սակայն, բերքահավաքը սկսելիս, քաշի անկում է գրանցվում և այլն, իսկ տարբերության հաշին, օրինակ, սպիրտ են գնում և կոնյակ են արտադրում։ Հաջորդը՝ գյուղատնտեսության խթանիչ ծրագրեր կային ջերմոցագործության ոլորտում՝ բոլոր ջերմոցային տնտեսությունները համատարած վնաս են կրում՝ չեն կարողանում արտադրանք թողարկել, որովհետև կառավորւթյան ծրագրերը սխալ էին հաշվարկված։ Խելացի անասնագոմերի ծրագրից ովքեր օգտվել են՝ անկում են գրանցում։ Այսինքն՝ կառավարության խթանիչ ծրագրերն իրականում խոչընդոտող քաղաքականություն են, և տրամաբանական է, որ պիտի անկում գրանցվի։ Շարունակվելու է անկումը, քանի որ ակտիվ ներգրավված են Թուրքիայի հետ սահմանների բացելու գործընթացում։ Թուրքական ապրանքն այժմ էլ մրցունակ գներով մտնում է մեր շուկա։ Աստված մի արասցե, որ սահմանների բացումը տեղի ունենա, գյուղատնտեսությունն ավելի մեծ անկում է գրանցելու։

-          Տնտեսության մյուս ճյուղերում աճը և՞ս վիճակագրական խաբկանք է։

-          Այո, այդ աճն էլ բավականին նկարված է։  Օրինակ՝ արդյունբերությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամսին աճ էր գրանցում, սննդի արդյունաբերությունը 6 տոկոս նվազում, խմիչքի արտադրությունը՝ ևս։ Աճը շատ փորքր ոլորտներում է, հարաբերական թվերի մեջ մեծ թիվ է ցույց տալիս, բայց իրականում շատ ոլորտներում աճ չկա։ Դուք էլ նշեցիք, որ տնտեսությունն աճում է, բայց ներառական չէ, ամբողջ բնակչությունը ներգրավված չէ։ Արդյունաբերությունն աճում է, բայց սննդի արդյունաբերություը նվազում է, սա նշանակում է, որ հասարակությունն ավելի է աղքատացել։ Այս թվերն ասածիս ուղիղ ցուցիչն են։

-          12-ամսյա կտրվածքով, այսինքն՝ 2023 թվականի դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում՝ 0,6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս: Ինչպե՞ս կարելի բացատրել սա։

-          Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է ամբողջ մակրոտնտեսական ցուցանիշների մեջ։ Վերցնում են ամբողջ ապրանքների և ծառայությունների գները, միջին գնաճը ցույց են տալիս 2 տոկոս, բայց մարդկանց հիմնական սպառման ապրանքները և ծառայությունները թանկանաում են։ Օրինակ՝ խմիչքը և ծխախոտի արտադրատեսակները 8 տոկոսով 2024թ առաջին եռամսյակում թանկացել է։ Իհարկե, խաբուսիկ է նաև այս 8 տոկոսը, որովհետև միայն մրգային օղիների ոլորտում 800 դրամից 3200 դրամ է դարձել ակցիզային հարկը։ Այսինքն՝ միայն սրա հաշվին արդեն եռապատկվել է։ Շատ դեպքերում կարող ենք տեսնել, որ հացի գինը պահպանվել է, բայց ունեցել է քաշի կորուստ։ Սա գանճում չի երևում։ Ապրանքներն ամսվա 1-5-ը այլ գին է ունենում, դրանից հետո՝ այլ, որովհետոև վաճառողներն էլ են քաջ գիտակցում, որ դա թոշակների, նպաստների, աշխատավարձերի ստացման ժամանակահատվածն է։ Բարձրացնում են, ամսվա երկրորդ հատվածում նվազեցնում են և միջինում գնաճ ցույց չեն տալիս։ Իսկ վերջում՝ մենք  2021-22թթ-ին այնքան գնաճ ենք ունեցել, որ դա մեզ բավական էր, այլևս  գնաճ չունենալուն առնվազն 10 տարի։  Օրինակ՝ ռեստորանային բիզնեսում ցույց է տրվում, որ գնաճը կազմել է 2-3 տոկոս, բայց 3 տարի առաջ մենք այնպիսի գնաճ ենք ունեցել, որ Երևանի ռեստորանային գները գերազանցում են Եվրոպայի սրտում գտնվող ամենաթանկ համարվող սրճարանների և ռեստորանների գներին։

-          Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 14,6 տոկոսով: Ինչպե՞ս են ստանում այս թվերը, երբ ՀՀ հասարակ քաղաքցին այս փոփոխությունը չի զգում։

-          Աշխատավարձն էլ նույն գնաճի նման խաբուսիկ ցուցանիշ է։ Մի հատվածի միջին աշխատավարձի հաշվին բարձր է, մյուսիների աշխատավարձը։ Հիմա միջին աշխատավարձը 270 հազար դրամի շրջանակներում է, որը ՏՏ ոլորտի համար ցածր է, իսկ սովորական շրջանակների համար բավականին բարձր է։ 



Հեղինակ: Աննա Ավետիսյան