ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են շտաբերի պետերի կոմիտեի նիստին։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ նիստից հետո կոմիտեի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։
Գերասիմովը ներկայացրել է նաև հանդիպման մնացած մասնակիցներին։