Foto

Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի. Միրզոյան

Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։ Այս մասին արգենտիական Todos Noticias հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք արդեն ունենք համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղության պահպանման գործողություններին, ավելացնում ենք ներկայությունը Կոսովոյում, դա համագործակցության ձև է։ Եթե խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությանը, ապա ոչ։ Դա այն կետը չէ, որն այսօր Հայաստանի օրակարգում է»։

Խոսելով Եվրամիության հետ մերձեցման մասին՝ Միրզոյանն ասել է, որ -ԵՄ-ի դեպքում կարող եմ ասել, որ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտում։ Նա նաև մեջբերել է վարչապետ Փաշինյանի Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հնչեցրած խոսքը, ըստ որի՝ «Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր է համարում» և պատրաստ է մերձենալ Հայաստանի հետ։