Այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական 18-րդ հանձնաժողովի փակման արարողությունը՝ Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը՝ երկու երկրների միջև ստորագրվել է 21 կետերում և 19 ոլորտներում տնտեսական համագործակցության մասին փաստաթուղթ։









