• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է Հայաստանի ինքնիշխանությանը լիակատար եւ անսասան աջակցելու մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն փետրվարի 9-ին, Փարիզում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ինքնիշխանությանը եւ կենսակայունությանն անվերապահորեն, լիակատար եւ անսասան կերպով աջակցելու մասին, երկու երկրների ԱԳ ղեկավարների հանդիպումից հետո նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

Նախարարները քննարկել են համագործակցության երկկողմ նախագծերի ամրապնդման առաջնահերթությունները, մասնավորապես՝ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը տրանսպորտի, էներգետիկայի եւ ջրային ռեսուրսների ոլորտներում։

Կողմերը նաեւ զրուցել են Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման մասին։

«Բացի այդ, Ֆրանսիան շարունակում է ավելացնել հումանիտար աջակցությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի փախստականներին. 2023թ. օգնության ծավալը կազմել է 29 մլն եվրո, ինչը թույլ կտա աջակցել ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր խաչի եւ ՄԱԿ խոցելի անձանց օգնության գծով գործակալությունների գործունեությանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է նաեւ, որ ՀՀ եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։

«Նախարարը հաստատել է, որ Ֆրանսիան աջակցում է Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին։ Չի կարող լինել արդար եւ ամուր խաղաղություն՝ առանց միջազգային իրավունքի, ինքնիշխանության եւ երկու պետությունների միջեւ սահմանների անխախտելիության հարգման»,- ընդգծվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։


‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Վերջին տարիների խոշորագույն երկաթուղային աղետից հետո Իսպանիան կխստացնի անվտանգության միջոցառումները


    Լուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակել


    Գերհարդ Շրյոդերի կուսակցությունում քննություն են սկսել՝ Պուտինին նրա այցից հետո


    Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել. քաղաքապետարան


    Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել. քաղաքապետարան


    ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ


    Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից


    Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին


    Ռուսաստանում մտադիր են ավանդական արժեքներն ամրագրել օրենսդրական մակարդակով


    Ֆլորիդայի ջրհեղեղը և Նյու Յորքում քվեաթերթիկների սկաներների խափանումը բարդացրել են ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում քվեարկությունը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]