Foto

ԱՆ-ն ներկայացրել է Նոր Արեշ թաղամասում պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակը

Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: