Foto

Մենք արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը. ԱՄՆ դեսպանություն

«Հայոց բանակի օրվա կապակցությամբ երախտիքի խոսք ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր ծառայել են հանուն հայրենի երկրի պաշտպանության»,-այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը։

«Մենք արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը»,-նշվում է հայտարարության մեջ։