Foto

Բաքվի դատարանը չորս ամսով երկարացրել է գերեվարված Ռուբեն Վարդանյանի կալանքը

Ադրբեջանում երկարացվել է Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվում գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի կալանավորման ժամկետը՝ ևս չորս ամսով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի կողմից առևանգվել է Լաչինի անցակետով Հայաստան տեղափոխվելու ընթացքում սեպտեմբերի 27-ին։ Նրան Բաքուն կեղծ մեղադրանքների շարք է ներկայացրել, առաջին հերթին՝ իբր «ահաբեկչություն ֆինանսավորելու» համար։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։

Աղբյուր` Փաստինֆո