Foto

Առաջիկայում Երևանի «Շտապ օգնությունը» ծառայություն կմատուցի նաև մոպեդներով

Առաջիկայում Երևանի «Շտապ օգնությունը» ծառայություն կմատուցի նաև մոպեդներով, այդ մասով աշխատանք ունենք անելու՝ համապատասխան մասնագետներ գտնելու համար։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։

Նա նշել է, որ առողջապահության նախարարի հրամանով՝ շտապ օգնության ծառայության չափորոշիչները հաստատելու մասին յուրաքանչյուր 20 հազար բնակչին նախատեսված է մեկ շարժակազմ․ «Պաշտոնական տվյալներով Երևան քաղաքի մեկ միլիոն 75 հազար բնակչության պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք։ Այս պահին աշխատում ենք 43 շարժակազմով, դիմել ենք առողջապահության նախարարին՝ ավելացնել մեր շարժակազմերը»,- ասել է նա։