Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն։
Դա նորաստեղծ պաշտոն է, գրում է «Hollywood Reporter»-ը։
Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը, ինչպես փոխանցում է «Hollywood Reporter»-ը՝ այս մասին նշել է Քրամերը։
Մելիդոնյանը վերջերս «Օսկար»-ի ռազմավարության փոխնախագահն էր: Նա իր ակադեմիական կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես հաղորդակցության և հրապարակայնության բաժնի ղեկավար, վերահսկելով ապրանքանիշի ռազմավարությունը և մարքեթինգը:
Մինչ ամերիկյան կինոակադեմիա ընդունվելը, նա աշխատել է Վաշինգտոնում, այդ թվում՝ ՀՀ դեսպանությունում։