Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ փորձված դաշնակցային կապը փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ մշուշոտ խոստումների հետ։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար փորձում են Ռուսաստանին մեղադրել բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի մեջ։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական մտահոգությունների մասին. իմաստ չունի կրկին թվարկել հայկական իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը ընդգծում է՝ Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր․ «Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում: Հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որ համապատասխանում է մեր երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին»։