Ֆիզուլի-Շուշի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«DAF» մակնիշի բեռնատարը, որը վարում էր ադրբեջանցի Ռահիլ Աղաեւը (1978թ. ծնվ.), չի կարողացել կառավարել մեքենան, որը շրջվել է։
Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ուղեւոր Էլչին Նազարովը (1976թ. ծնվ.)։
Վարորդը ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։