Foto

Ռուսաստանի օմբուդսմենի գրասենյակն Արցախից բռնահանվածներին է ուղարկել 6 տոննա մարդասիրական բեռ

Ռուսաստանի օմբուդսմենի գրասենյակը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Հայաստան է ուղարկել վեց տոննա մարդասիրական բեռ՝ Արցախից տեղահանված 60 ընտանիքի համար։

Օգնությունը ներառում է վերմակներ, տաքացուցիչներ, թեյնիկներ, սնունդ, տակդիրներ և այլ անհրաժեշտ իրեր։

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչները բեռնաթափում և տեսակավորում են բեռը։ Այսօր օգնություն կստանա Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 60 ընտանիք։