Foto

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ժամանել է Հայաստան

Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ժամանել է ՀՀ ԱԳՆ:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Մեկնարկել է Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը:

Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը: