Foto

Արարատ Միրզոյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին

Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: