Խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի վերջին առաջարկներին Բաքուն դեռևս չի արձագանքել։ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշեց․ «Երբ պատասխան լինի, կնշենք»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։









