2024 թվականին աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունվարի 2-ն ու 3-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր, բայց մենք տարի կունենանք, որ միայն շաբաթ-կիրակիով կբավարարվի Ամանորը»,-ասաց նա՝ նշելով, որ ոչ աշխատանքային օր կլինի նաև Սուրբ ծննդյան օրը։
Փաշինյանն ընդգծեց նաև, որ իրենց կառավարությունն ամանորյա անվերջանալի սեղանի ավանդույթը կրճատում է։