Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի դեսպանությունից։
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի ներկայացրած պահաջները՝ Ադրբեջանին պարտավորացնելով, ի թիվս այլ միջոցների, չխոչընդոտել Լեռնային Ղարաբաղ էթնիկ հայերի վերադարձը, ապահովել ԼՂ-ում սեպտեմբերի 19-ից հետո մնացած կամ այնտեղ վերադարձած անձանց այնտեղ մնալը՝ առանց ահաբեկման, նրանք պետք է ազատ լինեն՝ առանց ուժի գործադրման:
Բացի այդ, Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ-ում մնացած անձանց պարագայում, որոնք ցանկանում են հեռանալ, հեռանալը՝ առանց խոչընդոտների։ Արդարադատության միջազգային դատարանը նաև վերհիշում է Ադրբեջանի ստանձնած մյուս պարտավորությունը՝ պահել և չոչնչացնել մասնավոր անձի սեփականության, գույքի փաստաթղթերը, որոնք կան ԼՂ-ում, Ադրբեջանը պետք է հարգանք տածի այդ փաստաթղթերի նկատմամբ։ Ադրբեջանը պարտավոր է կիրառված միջոցների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել դատարանին 8 շաբաթվա ընթացքում: