Foto

Պայթյուն ԵՊՀ–ում. 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՊՀ-ի շենքում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնեում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Այս պահին տեղում աշխատում են փրկարարները։
Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ ՆԳՆ–ում դեռ չունեն։
ԶԼՄ–ները գրում են, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիայի ֆակուլտետում: Կա զոհ և տուժածներ։
Ինչպես հայտնում է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միասկյանը, հրդեհը բռնկվել է ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։
Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։