Foto

Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ՝ Բաքվից պահանջելով ազատել հայ գերիներին

Կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին։

Բանաձևը Բայդենի վարչակազմին կոչ է անում՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական ​​պաշտոնյաների դեմ և սահմանափակել Ադրբեջանին ամերիկյան ռազմական և անվտանգության աջակցության 907-րդ կետի օգտագործումը։