Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է, եթե Երևանը հավատարիմ մնա դրան և կառուցողական դիրքորոշում ցուցաբերի խաղաղ գործընթացում։ Այս մասին Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ իտալական Adnkronos գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։ Նա ընդգծել է, որ բանակցությունների դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության աստիճանից», որոնք այսօր, իբր, երկակի մոտեցում ունեն. «Մի կողմից խոսում են գործընթացն ավարտելու ցանկության, խաղաղության պայմանագրի վրա աշխատելու մասին, մյուս կողմից դիվանագիտական պատերազմ են սկսել Ադրբեջանի դեմ»։
Հետաքրքական է, թե
ՀՀ իշխանության ո՞ր գործողությունն է թշնամի երկրի ներկայացուցիչը համարում «դիվանագաիտական
պատերազմի» սկիզբ։ Իսկ խոստումերի մասով պարադոքս կա՝ ՀՀ իշխանությունն ո՞ւմ տված խոստումը
կատարի։ ՀՀ քաղաքացիներին խոստացել էր լուծումներ, որոնք կբխեն Հայաստանի շահերից և
ընդուների կլինեն իրենց համար, Ադրբեջանի նախագահն էլ պնդում է, որ իրեն էլ շատ խոսոտւմներ
ունի տված, որոնք դեռ չի կատարել, ՌԴ-ն էլ պնդում է, որ իրեն տված խոստումներն են անկատար։
Միայն Արևմտյան հարթակներն են շարունակում ծափահարել Փաշինյանին, ինչը նշանակում է,
որ նրանց տված խոստումներն են իրականություն դառնում՝ մյուսների հաշվին։
Ամիրբեկովի խոսքով,
Հայաստանի իշխանությունները «չարաշահում են» տարբեր միջազգային հարթակները, ինչպիսիք
են՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, նույնիսկ Եվրամիությունը։
Այսպիսով, Երևանը «ոչ միայն շեղում է բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը խաղաղության
գլխավոր ճանապարհից, այլև գործընթացը փակուղի է բերում»,- նշել է ադրբեջանցի դեսպանը՝
պարզաբանելով, որ «Բաքուն որևէ պայման չի առաջադրում»՝ համաձայնության գալու համար։
Ամիրբեկովն ասում է
Բաքու պայման առաջ չի քաշում, սակայն, միևնույն ժամանակ, Ալիևը Ստեփանակերտում հայտարարում
է, որ ուժով կվերցնեի իրբ իրենց պատկանող տարածքները և դա ընդունելի կլինի միջազգային
այնպիսի հարաթակների համար, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրխորհրդարանը և այլն։ Իհարկե, միջազգային
կառույցներն իրենց բոլոր զեկույցներով և բանաձևերով բացառում են բռնությունը, սակայն, 2020թ սեպտեմբերի 27-ից վեր, Ադրբեջանի կողմից սանձազերծված բոլոր բռնի գործողությունների
վրա աչք են փակում։ Ամենախիստ դատապարտելն էլ հայտարարությունների մակարադակից չի անցել։
Ընդ որում, Ամիրբեկովն իր խոսքում մի տեղ ակնարկում
է այդ կառույցների անկարևորության մասին, մի կողմից էլ ասում է, թե կհետևեն այդ
կոնվենցիաներին, իհարկե՝ աչքին թոզ փչելու մակարդակով։
Իտալական լրատավամիջոցների
համար այլ բան է ասվում, ադրեբջանկան լրատվականների համար էլ Ալիևն այլ պատասխան ունի։
Երկու պաշտոնյաներն էլ, սակայն ակնարկում են որ Նիկոլ Փաշինյանը խոսոտւմներ ունի տված
և պետք է այն կատարի, այլապես նորից կդիմեն ուժի կիրառմանը։
«Ես կարծում եմ,
որ վերջնական համաձայնության հասնելու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ հարգում
է արդեն իսկ ստանձնած պարտավորությունները, կկատարի նախկինում տրված խոստումները։ Հայաստանը
պետք է վերսկսի բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, բայց ամենաբարձր
մակարդակով, և դադարեցնեն իրենց դաշնակիցների օգնությամբ զուգահեռ ուղղություններով
հետապնդել սեփական նեղ քաղաքական նպատակները»,- նշել է Ամիրբեկովը:
Ստացվում է, որ Ամիրբեկովը
ՀՀ-ին դեռ համարում է Ռուսաստանի դաշանակից և ակնարկում, որ Հայաստանը
պետք է արտաքին քաղաքական վեկտոր փոխի, սեփական պետության շահը մի կողմ դնի և կատարի
խոստումներ, որոնք տրվել են բանավոր պայմանավորվածությամբ։
Առողջ տրամաբանությունը
հուշում է, որ եթե ինչ-որ գործողություն թշնամուդ հաճելի չէ, ապա դու ճիշտ ուղու վրա
ես։ Ադրբեջանը փորձում է ՀՀ-ն ազատել ՌԴ ներկայություւնից, իսկ Հայաստանն ամեն գնով
նպաստում է դրան։ Եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունը
նույն բան են ցանկանում և դրա համար գործողություններ են անում։ Այս դեպքում ո՞ւմ շահն
է առաջ տանում Հայաստանի իշխանությունը։ Ո՞ւմ առջև տված խոստումներն է կարևորում։









