Այսօր նոյեմբերի 9-ն
է։ Օրացույցում հերթական օրերից մեկը, որը սև տառերով գրվեց հայ ժաղովրդի համար։
2020թ նոյեմբերի 9-ին, եռակողմ հայտարարությամբ, ՀՀ վարչապետը թշնամուն հանձնեց Արցախի
հանրապետության մեծ մասը, իսկ հայկական կողմը, ոչ պաշտոնական տվյալներով, տվեց մոտ 5000 զոհ և 15 000 վիրավոր։ Սակայն դրանից հետո էլ Արցախը շարունակում
էր ապրել, կերդանության նշաններ էր ցույց տալիս, փորձում ոտքի կանգել, բայց նորից հարվածի տակ ընկավ 2023թ սեպտեմբերի 19-ին։ Այսօր Արցախի Հանրապետությունը բռնի հայաթափված է։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն
հայտարարությունը բոլորի համար կարծես այնպիսի չարիք էր, որից ավելի վատ չէր կարող
լինել։ Դրան հաջորդող իրադարձությունները եկան ցույց տալու, որ այդ հայտարարությունն
ընդամենը սկիզբն էր Արցախի էթնիկ զտման, հայաթափման։ Այսօր արդեն Արցախի մայրաքաղաք
Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահն է հաղթական շքերթ անցկացնում։ Ճիշտ այնպես, ինչպես
ժամանակին դա անում էին հաղթանակած երկրի, հաղթանակած հրամանատարները և քաղաքական
գործիչները՝ Արցախի այսօր արդեն կալանավորված 3 նախագահները։
Ալիևը շքերթում հիշեցրել է, որ 2019թ Նիկոլ Փաշինյանն Արցախում հայտարարում է, թե Արցախը Հայաստան
է և վերջ, ապա նկատել, որ սրանից հետո բոլորը
կիմանան, թե իրենց հետ ո՞նց պետք է խոսել։ Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, որ եթե
իրենց պահանջները հայերն ընդունած լինեին՝ 2020թ այդ քանակի զոհեր չէին ունենա։ Եվ
նշել է, որ իրենց պահանջները հայերն ընդունեն ի գիտություն։ Սա ապառնալիքի դասկան
օրինակ է, և նման հայտարարություններից հետո, ԱԺ փոխանախագահ Հակոբ Արշակյանը պատասխանելով
Լեմկինի իստիտուտի հայտարությանը, որ ուժի սպասռնալիք կա, նշել է, թե ադրբեջանական
կողմը փոխել է հռետորաբանությունը, և սահմանին էլ կուտակումներ չկան։
Հենց նմանատիպ հայտարարությունն են պատճառ, որ 3
տարի անց դեռ հայկական կողմի բազմաթիվ դիակներ գտնվում են ադրբեջանցիների հսկողության տակ հայտնված տարածքներում, գերիների թիվն
անգամ հստակեցված չէ, նորերն են գերեվարվել՝ ընդ որում Արցախի նախկին 3 նախագահները,
նախկին պետնախարարը, բամաթիվ բարձրաստիճան զինվորականներ և այլն։ ՀՀ սուվերեն տարածքից, պաշտոնական տվայլներով, 144 քառ․ կմ տարածք շարունակում է մնալ օկուպացված և այլն։
Նոյեմբերի 9-ի հայտարարության
գերթե բոլորը կետերը թշնամին խախտել է, սակայն որևէ մեկը դրա մասին իրեն չի հիշեցում
ու պահանջներ չի ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում, խոսելով նոյեմբերի
9-ի հայտարարության մասին, ակնարկեց, որ դա լավագույն փաստաթուղթն էր, որ ինքը կարող
էր ստորագրել։
Նույնիսկ այդ տխրահրչակ հայտարարության կետերը չկատարելը
պայմանավորված է նրանով, որ ՀՀ պարտված իշխանությունը դեռ խաղաղություն է մուրում թշնամուց:
Փոխարենն Ալիևը Ստեփանակերտում հաղթական շքերթ է անցկացնում և ուղիղ պահանջներ
ներկայացնում։ Ահա թե ի՞նչ է լինում, երբ պարտված իշխանությունը շարունակում է բանակցող
լինել։









