Foto

ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Վաղարշակ Հարությունյանը

ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան ժողովին Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում այս երկրի դեսպանը, այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Հայաստանի Հանրապետությունը հանդիպմանը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը», - ասել է Պատրուշևը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ գործընկերների հետ հանդիպմանը։