Foto

Բաքուն նորից 8 գյուղերն է պահանջում Հայաստանից

Տարածաշրջանը պարբերաբար իր ագրեսիվ գործողություններով ապակայունացնող Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է  տարածել՝ Հայաստանին մեղադրելով խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները իբր խոչընդոտելու համար։

«Հայաստանն ընտրել է խաղաղ համաձայնագրի բանակցություններին խոչընդոտելու, ռազմաքաղաքական սադրանքների և ականապատման շարունակական ուղին՝ դրանով իսկ վտանգ ներկայացնելով խաղաղ գործընթացին, մեր քաղաքացիների կյանքին և խոչընդոտելով տարածաշրջանի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարաության մեջ։

Անընդմեջ նոր ռազմական գործողություններով Հայաստանին սպառնացող Ադրբեջանը իր բոլոր պահանջները Հայաստանից ստանալով՝ այժմ Հայաստանին մեղադրում է իբր իրենց պատկանող 8 գյուղերը չվերադարձմնելու մեջ։ Նշենք, որ խոսքը ոչ թե անկլավների փոխանակման մասին է (Արծվաշենի հայկական անկլավը գտնվում է Ադրբեջանի տարածքում), այլ պարզապես բնակավայրերի հանձնման պահանջ է՝ ոչ մի բանի դիմաց։

«Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև 8 ադրբեջանական գյուղեր, որոնք դեռ օկուպացված են»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Անկլավների» պահանջը, հիշեցնենք, հաջորդեց Արցախի լիովին հայաթափմանը, որով, ինչպես և ակնկալվում էր, Բաքուն չբավարարվեց։

Աղբյուր` Փաստինֆո