Foto

ԲԴԽ 2024 թվականի բյուջեի նախագիծը կազմում է շուրջ 18,9 մլրդ դրամ․ Նաիրի Գալստյան

ԲԴԽ դատական խորհրդի` դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը ներկայացրել է ԲԴԽ` 2024 թվականի բյուջեի նախագիծը, որը 2024 թվականի կազմում է շուրջ 18,9 մլրդ դրամ:

Ըստ զեկուցողի` ԲԴԽ կողմից իրականացվող ծրագրի նպատակն է դատական իշխանության անկախության երաշխավորումը, բնականոն գործունեության եւ դատական պաշտպանության իրավունքի ապահովումը: Կառույցը նախատեսվում է իրականացնել 25 միջոցառում` ուղղված ԲԴԽ բնականոն գործունեության ապահովմանը, ԲԴԽ կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, դատարանների կողմից դատական պաշտպանության իրավունքի ապահովմանը, ԲԴԽ տեխնիկական հագեցվածության բարելավմանը, տրանսպորտային միջոցներով ապահովվածությանը եւ դատարանների շենքային պայմանների ապահովմանը: