Foto

«Նման կերպ վարվում են կապիտուլյացիայի ենթարկված ազգերի հետ». Ստեփան Դանիելյան

Ընդամենը երկու բառով է կարելի բնութագրել Հայաստանը զավթաց խմբավորման քաղաքականությունը' Դենացիֆիկացիա եւ Դեմիլիտարիզացիա, այսինքն Ապաազգայնականացում եւ Ապառազմականացում։
Այսինքն, այն, ինչն անհաջող կերպով Ռուսաստանը փորձում է անել Ուկրաինայում, ու ինչը հաջողությամբ Միացյալ Նահանգներն արել են Ճապոնիայում, Գերմանիայում, ինչպես նաեւ ողջ Արեւմտյան Եվրոպայում։
Նման կերպ վարվում են կապիտուլյացիայի ենթարկված ազգերի հետ։ Սակայն ողջ ինտրիգը կայանում է նրանում, որ այդ քաղաքականությունը Հայաստանում սկսվել է ոչ թե 2020 թվականի պատերազմից հետո, այլ 2018-ի Դավադրությունից սկսած։