Foto

Օդի ջերմաստիճանը չի փոխվի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 1-3-ը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 1-ին, 2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ին, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավային 2-5մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։