Հայաստանը «ժողովրդավարության
բաստիոն» հրռչակած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է, քննարկվում է 2024թ բյուջեն:
Սակայն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն այն լուսաբանելու հնարավորություն չունեն։
Ներսում միայն օպերատորներն են։
Սա ՀՀ ժողովրդավարությամբ
հպարտացող իշխանության կողմից լրագրողների ազատությունը խոչընդոտելու առաջին դեպքերից
չէ։ ԱԺ-ում լրագրողների գործունեությունը, նույնիսկ նստելու իրավունքը, սահմանափակվեց
իշխող ուժի բերված նախագծով, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անցնելիս՝ ոտքի չկանգնելու
համար էլ ԱԺ միջանցքներից հավաքվեցին նստարանները։ ԱԺ ծեծկռտուքների ժամանակ լրագրողներին
նույնիսկ հեռացնում են իրենց համար նախատեսված օթյակից։
Արդարության համար
պետք է նկատել, որ նախկին «բռնապետական, թալանչի» իշխանության ժամանակ ԱԺ-ում լրագրողներն անարգել շրջում էին, հնարավորություն
ունեին պարզապես թակել պատգամավորների սենյակների դռները և ներս մտնել, այդ թվում, նաև ներկա լինել և լուսաբանել բյուջեի տարեկան քննարկումները։
Պետք է նշել, որ խնդիրն
արմատներ ունի։ Որտեղ Փաշինյանը կա, ոչ մի լրագրող պետք է չլինի։ Վերջերս էլ լրագրողներին
թույլ չտվեցին մուտք գործել քաղաքապետարան՝ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը,
որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը։
Պատճառն այն է, որ
Փաշինյանը կրկին չի ցանկանում առերեսվել լրագրողների անհարմար հարցերի հետ, իսկ երբ
հարցն իրեն է վերաբերում, նույնիսկ ժողովրդավարությունն է 1-2 ամիս ավելի սպասում
և, բնականաբար ներում, անտեսված լինելու համար, ինչպես գերիներն են միչև հիմա «ներում» Փաշինյանին։
Իրական խնդիրը թաքնված
է վարչապետի հուլիսի 25-ին տված հարցազրույցում, որտեղ լրագրողները սուր հարցեր հնչեցրին՝
արցախցիների հարցերը բարձրաձայնեցին, հեղափոխության մասին որոշոկի միֆեր փորձեցին
կոտրել, հիշեցրին, որ Արցախը շրջափակման և սովի է մատնված, իսկ վարչապետի տիկինն, առանց
ապրումակցման, հրապարակում էր իրենց այգում աճեցված բադրջանի և բամիայի նկարները և այլն։
Փաշինյանը վրդովված էր այդ ասուլիսից, նույնիսկ այնքան, որ տևական ժամանակ նման հարցեր
բարձրացրած լրագրողները թիրախավորված էին։
Հուլիսի 25-ից առ այսօր Փաշինյանը լրագրողների հետ առերես հանդիպում չի ունեցել և ամեն ինչ անում է դրանից խուսափելու համար, որտեղ ինքն է՝ այնտեղ լրագրողները չպետք է լինեն։ Կյանքի մեծ մասը լրագրող աշխատած վարչապետը հիմա ֆոբիա ունի նախկին գործընկերներից և նրանց տված հարցերից։ Ժամանակին, որպես պատգամավոր և «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ԱԺ ամբիոնից խոսում էր լրագրողկան համարձակության մասին, որպես օրինակ՝ բերում սեփական լրատվամիջոցը և հորդորում համարձակ հարցեր տալ, սակայն հիմա ինքն է ամեն կերպ խուսափում դրանցից։ Սա իրականության հետ առերեսվելուց խուսափելու հերթական դրսևորումն է։ Հավանաբար, վարչապետի շրջապատում միայն լրագրողներն են սիրում առերեսվել իրականության հետ։ Բնականաբար՝ որևէ մեկը դա չի անի:
Իսկ առարկաները՝ տեսնես
կառավարական առանձնատանը և վարչապետի սենյակում հայելիները շարունակո՞ւմ են մնալ իրենց
տեղում։









