Անցնող մի քանի օրերին, չնայած թեժ լրահոսին, այդ թվում՝ միջազգային լուրջ աշխարհաքաղաքական
վարիացիաները, հայաստանյան տիրույթում բավական ակտիվ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի
վերջին հարցազրույցը «The Wall Street Journal» հայտնի պարբերականին։ Եթե կարճ՝ դա
բացառապես հակառուսական հարցարզույց էր, որտեղ Փաշինյանն ամեն կերպ փորձեց հաճոյանալ
Արևմուտքին և հերթական անգամ ներկայանալ «գեոպոլիտիկ գեյշայի» դիրքերից։
Փորձենք մի քանի դրվագով հասկանալ, թե ուր էր տանում իր խոսքը Նիկոլը և ինչ ներքին
տվայտանքների մեջ էր։ Ըստ այդմ, Փաշինյանը, պատասխանելով պարբերականի հարցերին, մասնավորապես
ասել է, որ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական ներկայությունից առավելություններ չի
տեսնում, հայտարարել է, թե ռուսաստանյան խաղաղապահները չեն կարողացել կամ չեն ցանկացել
ապահովել արցախահայության անվտանգությունը։ Սրանք ամենացցուններից մի քանիսն էին․ հարցազրույցում առանձին
հատված կար Մեդվեդևի հայտնի գրառման մասով, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ
և այլ հայտնի իրավիճակներ։ Սակայն, միայն վերը նշված այդ երկու թեզերը բավարար են, որպեսզի
տեսնենք, որ Անդրկովկասի օրակարգի առանցքային հարցերի շուրջ երկու դաշնակիցների միջև
կան, շատ մեղմ ասած, մեծ ու սկզբունքային տարաձայնություններ։
Այլևս քննարկման առարկա չէ այն փաստը, որ Փաշինյանը հիմա
էլ պառկում է Արևմուտքի տակ՝ իրեն պահելով ամենաանսկզբունքային կերպարի պես։
Այստեղ բնավ ռուսասեր կամ ռուսատյաց խաղալու և դրսևորվելու մասին չէ խոսքը։ Առաջին
հերթին այս ամենը պետության գոյության ու ապագայի հետ կապված սպասելիքների մասին է,
երբ Նիկոլն այսօր խոսում և գործում է զուտ սեփական խմբակի քաղաքական կյանքը մի քանի
ամսով երկարացնելու մասին, պետության մասին՝ զրո։
Ակնհայտ է, որ առկա են որոշակի իրողություններ, որոնց հետ չենք կարող չառերերսվել: Լավ թե վատ, Ռուսաստանը
մշտապես որոշակի գործառույթ իրականացրել է, դա կոչվում է զսպման քաղաքականություն՝ Հայաստանի
ու Ադրբեջանի միջև, ինչը տևական ժամանակ հաջողվել է: Սակայն Ադրբեջանը նաև այլ դաշնակիցներ
ունի, որոնց շնորհիվ սկսեց ռեգիոնում հավասարակշռություն փոխել։ Հիմա բոլոր մեղադրանքներն ուղղվում են հենց Ռուսաստանին, այնինչ Ռուսաստանն իր շահերն ունի
և այս պահին չի կարող պատերազմել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Սա՛ է Ռուսաստանի շահերի հիմքը և
սրանով են պայմանավորված Ռուսաստանի քայլերը, որոնք կարող են մեր համար ընկալելի չլինել։
Վեջին մի քանի ամսիներին Նիկոլն անում է բացառապես արևմտամետ հայտարարություններ, փորձում է Արևմուտքի առաջ րտպավորություն ստեղծել, թե պատրաստ է շրջադարձի՝ սպասելով նրա կողմից համապատասխան քաղաքական քայլերի, իսկ երբ չի ստանում, կրկին «վերադառնում է» Մոսկվայի «ուղեծիր» և հայտարարում, թե չի ցանկանում վեկտորի փոփոխություն։ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումների մեջ, ամենայն հավանականությամբ, կայունություն և նույնիսկ կայուն արևմտամետություն չկա, քանի որ Արևմուտքից ՀՀ անվտանգության համար երաշխիքի տրամադրում չկա։ Թեև Փաշինյանը, սրտի մեծ թրթռիով, ակնկալում է, որ Արևմուտքը կտա որոշակի անվտանգային երաշխիքներ, սակայն դա տեղի չի ունենա: Ամեն օր պետք է շեշտենք, որ Արևմուտքը մեր տարածաշրջանի համակարգողի դերում տեսնում է Թուրքիային, այստեղ Թուրքիան է դերակատարություն ունենալու, ոչ թե ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն կամ ԵՄ առանձին որևէ երկիր։ Այնպես որ, կարելի է անվերջ սպասել, որ իրավիճակներն արմատականորեն փոխվելու են, բայց դա չի լինելու, Արևմուտքը ցանկանում է, որ կարգավորվեն հարաբերությունները, բայց ինքն անվտանգության ոլորտում անելիք չունենա, իսկ ներկայիս աշխարհում անվտանգությունն ամենակարևոր գործոնն է։
Արմեն Հովասափյան









