ԱՄՆ Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում հրաձգություն է տեղի ուենցել, որի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել է։ Կասկածյալը 40-ամյա Ռոբերտ Քարդն է։ Ոստիկանությունը շարունակում է նրա որոնումները։
Նահանգի ոստիկանության տվյալներով՝ կրակոցները տեղի են ունեցել երեք վայրերում՝ քաղաքի բարերից մեկում, առևտրի կենտրոնում և բոուլինգի հրապարակում, որտեղ այդ պահին բազմաթիվ զույգեր են եղել երեխաների հետ։
Հրաձգության մեջ կասկածվողին դեռ չեն ձերբակալել, ոստիկանությունը որոնում է նրան, բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել իրենց տները։
Կասկածյալը՝ 40-ամյա Ռոբերտ Քարդը նշանառության հրահանգիչ է և ԱՄՆ բանակի պահեստազորային։









