Foto

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն

Հայաստանի անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայի արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն։

Ըստ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկությունների, Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը: