Foto

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը սեղանին է. Կանադայի ԱԳՆ

Ես այստեղ եմ, որպեսզի ամրապնդենք Հայաստանի և Կանադայի կապերը և հարաբերությունները, մենք դա անում ենք կոնկրետ գործողություններով՝ բացելով պատմության մեջ առաջին կանադական դեսպանատունը Հայաստանում։

Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Կանադան լրջորեն դիտարկում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ հաշվի առնելով Ացախում տեղի ունեցած իրադարձությունները։

Հնչեցված հարցին նա այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց։

«Դիվանագիտական ներկայությունը Հայաստանում նախկինում Մոկվայից էր, հիմա կարևոր է, որ մենք ներկա լինենք Հայաստանում՝ աջակցելու ժողովրդավարությանը։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին՝ այդ հարցին պատասխանել եմ, ասացի, որ ամեն ինչ դրված է սեղանին, մենք ակնկալում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը կհարգվի և մեզ համար դա հանգամանք է, որին մենք ուշադիր հետևում ենք»։