Foto

Հոկտեմբերի 21-ին Կապանի մարզադաշտում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը. ԶՊՄԿ

ԶՊՄԿ-ն այսօր ընդունել է մրցաշարի մասնակից յոթ երկրների ավելի քան 80 մասնակիցներին։ Արտասահմանցի և հայաստանցի լրագրող-ֆուտբոլիստները անվտանգության կանոնների դասընթացին մասնակցելուց հետո ծանոթացել են բացահանքում  կատարվող աշխատանքներին։ 

Շրջայցի վերջում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպեց հյուրերի հետ և նշեց, որ ընկերությունը մարզում աջակցում է բազմաթիվ սոցիալական ու սպորտային նախագծերի և հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ամենազանգվածային մարզաձևի՝  ֆուտբոլի զարգացմանը։ Վարդան Ջհանյանը կարևորեց նաև «Սյունիքի գավաթ 2023» մրցաշարի անցկացումը։ Ըստ նրա` սա լավ հնարավորություն է 

արտասահմանցի լրագրողներին և նրանց ընթերցողներին ցույց տալու Հայաստանի ու հատկապես Սյունիքի ներուժը։ undefined undefined undefined undefined undefined undefined undefined undefined