Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներից 4-ը ձերբակալվել են։ Sputnik Արմենիային ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նրանք ձերբակալվել են ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով։
«4 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին»,- հայտնում են ոստիկանությունից։









