Աստղային նախկին զույգի՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ դուստրը կապ է հաստատել բաժանորդների հետ և բացահայտել մի գաղտնիք։ 10-ամյա աղջիկը խոստովանել է, որ տառապում է դիսլեքսիայով.
« Ընկերներ, ես դիսլեքսիա ունեմ»,- ասել է նա սոցիալական ցանցերում մի տեսանյութում, որտեղ հայտնվել է նաև ինքը՝ Քարդաշյանը։ « Իսկ դուք գիտե՞ք, թե դա ինչ է։ Բացատրենք՝ դիսլեքսիան սովորելու հատուկ խանգարում է, որի դեպքում հիվանդը սովորաբար դժվարանում է յուրացնել գրելու և կարդալու հմտությունները»: Քիմը պարզաբանել է, որ «միտումնավոր» լռում է այն մասին, թե ինչի միջով է անցնում իր ժառանգորդը։
Բացի Նորթից, Քիմն ու Քանյեն միասին ունեն ևս երեք երեխա՝ որդի Սեյնթը, որը ծնվել է 2015 թվականին, դուստրը՝ Չիկագոն, որը ծնվել է 2018 թվականին, և որդի Փսալմը, ում նրանք ընդունել են 2019 թվականին։
Vesti.am