Խոսելով Հայաստանում վերջին ամիսներին
նոր թափ ստացած հակառուսական հռետորաբանության մասին՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Sputnik Армения-ի եթերում տարակուսանք է հայտնել,
ապա ընդգծել, որ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հակասական հայտարարությունների
հեղինակները պետք է բացատրություններ տան, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ «Մեր երկրների
և ժողովուրդների համար այս թեման իսկապես շատ կարևոր է, և, հետևաբար, ցանկալի է, որ
ավելի հստակ լինի»,-ասել է դիվանագետը։
Երբ ՌԴ դեսպանն ասում է, որ հակասական
հայտարարությունների հեղինակները պետք է բացատրություն տան, ո՞ւմ նկատի ունի։
Հակասական հայտարարություններ անողներ
ասելով՝ ՌԴ դիվանագետը չի կարող նկատի ունենալ ՀՀ հասարակ քաղաքացիներին, ովքեր բակերի
զրուցարաններում ինչ-ինչ մտքեր են փոխանակում։ Խորհրդարանական ընդդիմությունը հակառուսական
հայտարաություններով աչքի չի ընկել, ընդդիմադիր մյուս կուսակցություններն էլ երբեք
ՌԴ դիվանագիտության ուշադրության տիրույթում չեն եղել։ ՌԴ դիվանագիտությունը մեծամասամբ
աշխատում է երկրների իշխանությունների հետ։ Հետևաբար՝ խոսքը գնում է իշխանական վերնախավի մասին։
Հակառուսական արտահայտություններ սովորաբար անում են հենց ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ պատգամավորներից միչև երկրի առաջին դեմք։ Օրերս ԵԽԽՎ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին արձանագրեց, որ մեր դաշնակիցները՝ Ռուսատանն ու ՀԱՊԿ-ն, մեզ մենակ են թողել, խաղաղապահներն իրենց գործառույթները վատ են կատարել և այլն։ Մինչ այդ էլ նման հայտարարությունների պակաս չկար։
Երբ Կոպիրկինը հայտարարում է բացատրության
տալու անհրաժեշտության մասին, արդյո՞ք կարելի է ենթադրել, որ այդ բացատրությունները
ՌԴ-ն արդեն իսկ պահանջել է ՀՀ իշխանական վերնախավից և ի՞նչ պատասխան է ստացել, ի՞նչ էր ակնկալում ՌԴ-ն։
ԵԽԽՎ-ում Փաշինյանը խոսում էր ԵՄ-ի հետ հարաբերությունների
խորացման, իսկ ՌԴ-ի հետ՝ եղածը պահպանելու մասին։ Հավանաբար նա նկատի ունի այն հարաբերությունները
ինչը Կոպիրկինը մատնանշում էր, որպես հարաբերությունների հիմք՝ տնտեսական կապերը։
«Միայն տեսեք, թե ինչպես են զարգանում
տնտեսական կապերը երկու երկրների միջև. ռուս-հայկական ապրանքաշրջանառությունը անցյալ
տարի կազմել է 5 մլրդ դոլար, իսկ այս տարի այն էլ ավելի արագ տեմպերով է աճում՝ առաջին
8 ամսում այն արդեն գերազանցել է 4 մլրդ դոլարը»։
Դիվանագետի խոսքերից կարելի է ենթադրել,
որ տնտեսկան համագործակցությունը և ժողովուրդների միջև շփումն է էականը, իսկ անվտանգայի՞նը։ ՌԴ խաղաղպահների թերացումները ռուսական կողմը բացատրում է Փաշինյանի այն հարտարարությամբ, որ Արցախը ճանաչում
է Արդբեջանի մաս և, հետևաբար, հարցը դառնում է Աբդրբեջանի ներքին խնդիրը, որին ՌԴ խառնվել
պարզապես չի կարող։
Իսկ այս ամենը երկու երկրների ներկայացուցիչները, գոնե, դիվանագիտական
մակարդակում, քննարկե՞լ են։ Կարելի է միայն ենթադրել, որ դա ռուսական կողմը կամ հրապարակին
է կազմակերպում, կամ էլ՝ գոհ չէ այդ զրույց-քննարկումների արդյունքներից։ ՌԴ արտաքին
քաղաքականության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կարելի միայն ենթադրել, որ
երկրորդ տարբերակն ավելի հավանական է։ ՌԴ հաջորդ քայլերն ավելի կպարզեն իրավիճակը։









