Կառավարությունը հավանություն տվեց օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել
հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների
տնօրինման հետ կապված կարգավորումները:
Եթե պետական կամ
պաշտոնական այցերի կամ միջոցառումների, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ
տրվող նվերները նաև արարողակարգային նվերներн իրենց արժողությամբ գերազանցում են
60 հազար դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն և
հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել
պետությանը կամ համայնքին:
Նախագիծն ինքնին, իրենից
առանձնապես ոչինչ չի ենթադրում, դրանով իշխանավորների, այսպես կոչված, «թալանը» չի
վերանում։ Նախագիծը վերաբերում է միայն պաշոնական այցերի ժամանակ ստացած նվերներին։ Պաշտոնյաները, հանրային
ծառայողները կրկին կարող են շարունակել «դղյակներ» նվեր ստանալ հորաքրոջ կամ
մորագրոջ տղաներից, ընկերներից, քավորներից, խնամիներից և այլն։ Այս նախագիծն ուղղակի նրա համար է, որ իշխանությունը հայտարարի, թե իրենք կոռուպցիան կանխելու, արմատախիլ
անելու քայլեր են անում։
Նախագծում նշվում է, որ «չեն բացառվում այնպիսի իրավիճակներ,
երբ պետությունը, դառնալով գույքի սեփականատեր, չօգտագործի իրեն անցած գույքը և
չիրականացնի դրա օտարմանն ուղղված որևէ գործողություն, քանի որ նման
պարտականություն չունի»: Այստեղ կրկին գործել է ծանոթ մեխանիզմը՝ յուրայինների ստացած նվերն՝ իրենց, ոչ յուրայիններինը՝ պետությանը։
Արարողակարգային և պաշտոնական այցերի ժամանակ տրված
նվերների դեպքում նշված նվերներն անմիջապես իրացնելը որոշ դեպքերում ոչ միայն
արդյունավետ լուծում չի լինի, այլև կարող է նաև անընդունելի լինել՝ հաշվի առնելով
նշված նվերների տրամադրման նպատակները և այդ նվերների էությունը:
Նախագծով առաջարկվում է սահմանել կարգավորումներ՝
նախատեսելով այս նվերները ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը
թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու,
հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ
փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ:
Նախագիծը պաշտոնյայի
կողմից իր ստացած նվերը պետությանը չփոխանցելու համար, որևէ պատիժ՝ քաղաքացիական
կամ քրեական օրենսգրքով սահամանված չի նախատեսում։ Հավանաբար այն դիտարկվելու է
հանրային օրենսգրքի և պաշտոնատար անձի վարքականոնի խախտման տեսանկյունից։
Իսկ ԱԺ-ում ՔՊ-ական
պատգամավորներն իրենց «մեծարգո» վարչապետին և 2018թ հեղափոխությունը գորվերգելու
հնարավորություն կունենան՝ իրենց ընտրազանգվածի համար։









