Foto

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ` շտապօգնության կանչերում։

Նշվում է, որ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։

«Վերլուծությունն ըստ տարիքային խմբերի փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում, որից 57%-ը՝ մինչև 4 տարեկանների։

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։

Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահության նախարարություն