Foto

Փաշինյանի և Մարուքյանի հայտարարութունները հակասում են կամ ինչպե՞ս ԵԽԽՎ-ում արժանանալ ծափահարությունների

«Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք, մի թանկացրեք՝ հիմնվելով շուկայական պահանջարկի վրա, քանի որ այս պահին ձևավորված «շուկայական» պահանջարկը առաջացել է մեզ հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետևանքով»,- գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Այն, որ այս հայտարարությունն առնվազն ուշացած է, քանի որ բռնի տեղանահվելուց գրեթե մեկ ամիս է անցել և արցախցիների մեծ մասն արեն վարձակալել են անհրաժեշտ բնակարանները կամ տեղավորվել են պետության տրամադրած անմխիթար կացրաններում, պարզ է։ Բայց դա խոսում է այն մասին, որ պետության կողմից տրամադրված կացարաններն արցախցիները պետք է արդեն վերադարձնեն, ուստի մատչելի գնով վարձով տներ են փնտրում նրանց համար, և հատուկ հանձնարարություններով դեսպանին է վստահված այդ գործը։ Կարևոր է այն, որ «պաղպատե մանդատը» վաղուց չի խնդրում, կարող են պարզապես հարցը լուծել օրենսդրորեն, վարձակալության առավելագույն գնի արգելք դնել և վերջ։

Դրանից բացի, այս հայտարարությունը հակասում է Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ ելույթին։ Փաշինյանը անթաքույց հպարտությամբ հայտարարեց․ «Միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու: Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ»:

Եթե մեկ շաբաթում խնդիրը լուծվել է, ապա բռնի տեղահանվածների համար 1 ամիս անց ինչո՞ւ են մատչելի վարձով բնակարաններ փնտրում։

Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ ելույթը նրա համար էր, որ ծափահարեի՞ն իրեն, որ ժողովրդավարության բաստիո՞ն անվանեին, այն դեպքում, երբ երկրում բազում քաղբանտարկյալներ կան, երբ դատական իշխանությունը ծառայում է իշխանությանը,  երբ քրեական-քաղաքական գործերը խմբագրվում են պաշտոնյաների աշխատասենյաներում, երբ Երևանի ավագանու ընտրությունն անվանում են ժողովրդավար, այն դեպքում, երբ լրագրողները քաղաքապետի երդմնկալության արարողությունը լուսաբանելու հնարավորություն չունեն։ Ժողովրդավա՞ր է արդյո՞ք, որ պատգամավորն ամուսնուն նշականում է իր օգնականը, որ դրսում չսպասի։ Ժողովրդավա՞ր է արդյոք ոստիկանության բաժիններում բերման երթարկվածներին խոշտանգելը, փաստաբանների նկատմամբ բռնությունները։ Արցախցիներին հրապարակային ասել՝ «մեր քույերն ու եղբայները», իսկ տեսախցիկներից այն կողմ ասել, որ «դրանց համար ինչ արել ենք, արդեն հերիք է»։

Էդմոն Մարուքյանի այս հարտարարությունն, անկախ նրանից, թե ինչի համար է արվել, թեկուզ նրա համար, որ հասարակությունը չմոռանա իր գոյության մասին, միևնույն է հակասում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց արցախցիները պետք է պատրաստ լինեն, որ նույնիսկ լքված դպոցի դահլիճից, կենդանիների համար նախատեսված կացարաններից պետությունն իրենց նորից հանելու է, իրենք այս իշխանության կողմից լքված են:

Բայց հայ ժողովուրդը միասնական է, պետք է սա էլ հաղթահարենք։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան