Foto

Դատարանը մերժեց նիստը դռնբաց անցկացնելու միջնորդութնունը՝ միաժամանակ արգելելով հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Լևոն Քոչարյանին և ինձ․ փաստաբան

Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ալեքսանդր Կոչուբաևն այսօր Լևոն Քոչարյանի վերաբերյալ նշանակված դատական նիստին առնչվող ֆեյբուքյան տարբեր գրառումներ է կատարել։  Դատավոր Մասիս Մելքոնյանը, ում անաչառությունը պաշտպանական կողմը դնում էր կասկածի տակ՝ հայտարարելով, որ Մնացական Մարտիրոսյանը չէր կարող այլ դատավորի մակագրեր գործը, մերժեց պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները։ 

Նախ դատարանը մերժեց փաստաբանական խմբի միջնորդությունը՝ հետաձգել դատական նիստը, այն հիմքով, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին, փոխարենն ընդմիջեց նիստը։ Դատախազի հաղորդմամբ էլ գործի նյութերը հնրավոր էր ուսումնասիրել ընդամենը 15 րոպեում։ Այս դրվագով Կոչուբաևը հայտնում է․ «Նիստի հետաձգման հարցի ժամանակ դատախազը հայտնեց, որ ներկայացված նյութերին ծանոթանալու համար բավարար է 15 րոպեն: Սա ևս մեկ փաստարկ է, որ վարույթով ոչինչ չի արվել և Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը չպետք է երկարացվի»:

Ընդմիջումից հետո պաշտպանական կողմը միջնորդնեց նիստն անցկացնել դռնբաց, սկայան միջնորդությունը մերվեց՝ ընդ որում, փաստաբանի պնդմամբ, ինքն ու Լևոն Քոչարյանը զրկված են եղել ձայնի իրավունքից։  Սա էլ հիմք է հանդիսացել, որ ներկայացվի ինքնաբացարկի միջնորդություն։

Հեղինակ: Աննա Ավետիսյան