Foto

Թե՛ Լևոն Քոչարյանի, թե՛ այս պահի դրությանբ 700 բերման ենթարկվածների մասով իրավական աննորմալություն է կատարվում

Այս իշխանությունների կողմից արդեն «տրադից» է դարձել։ Թե՛ Լևոն Քոչարյանի, թե՛ այս պահի դրությանբ 700 բերման ենթարկվածների մասով իրավական աննորմալություն է կատարվում։ Չկա այստեղ իրավունք, կա ընդամենն իշխանության կամքը և դրա հլու-հնազանդ կատարող իրավապահ համակարգը՝ քննչական մարմիններ, առանձին դատավորներ։ Ամենասարսափելին այն է, որ այս մարդիկ թքած ունեն Սահմանադրության, օրենքի, իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Պատկերացրեք՝ միայն վերջին՝ սեպտեմբերի 19-20-ի դեպքերով շուրջ 60 անձի ապօրինի ձերբակալությունից հետո այս պահին 37 անձ գտնվում է ՔԿՀ-ներում՝ տարբեր ժամկետներով կալանքի ներքո։ Ընդ որում, մեծամասնության դեպքում որևէ հիմք չկա, հիմնված են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա, որը ոչ միայն բազմաթիվ միջազգային դատական ատյաններում համարվել է ոչ ճիշտ, իրավունքի գերակայությունը ոտնահարող մոտեցում, այլև՝ առկա չէ որևէ ապացույց»,- նշեց Մինասյանը՝ հիշեցնելով նաև ոստիկանության ծառայողների, մասնավորապես, բերետավորների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերը, որոնցով որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվում։