Foto

Պետք է պարզապես նայել Վրաստանի և Ուկրանիայի կարգավիճակին, կամ՝ Սահակաշվիլու հիվանդասենյակին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հրապարակային նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհուրդ տալով հանել Հայաստանից ռուսական ռազմաբազան, զորքը և դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից և հայտ ներկայացնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։

Սահակաշվիլու և Փաշինյանի կառվարման պլանները կարծես ջրի երկու կաթիլ լինեն։ Վարդերի հեղափոխության և Թավշյա հեղափոխության, իշխանազավթման սցենարը նույն է։ Ժողովրդավար երևալու համար նույնիսկ դրանց հասարակ գործողությունները չփոխվեցին։ Իշխանափոխությունից հետո հեծանիվով աշխատանքի գնալ, ժողովրդի հետ սելֆի անել, ծաղիկներ նվիրել և այլն։ Նմանտիպ արևմտայն սցենար գործում է նաև Ուկրանիայում։

2008թ-ին, Սահակաշվիլիի վերընտրվելուց հետո, սկսվեց Հարավային Օսիայում և Աբխազիայում հակամարտությունը, որին միջամտեց Ռուսաստանը և հետագայում ճանաչեց դրանց անկախությունը, ապա վերցրեց իր հովանավորության ներքո։ Վրաստանն զգալի կորուսներ կրեց: Պատճառը նախ և առաջ այն էր, որ Վրաստանում ՆԱՏՕ-ին անդամակցելու հանրաքվե անցկացվեց, որին կողմ քվեարկեցին վրաց ժողովրդի 77 տոկոսը։ 

Փաստ է այն, որ Ռուսաստանը լինելով տարածաշրջանում տիրապետող դիրք ունեցեղ երկիր, ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան խաթարելու համար պատրաստ է գրեթե ամեն ինչի։

Սահակաշվիլին իր այս և այլ հակապետական գործողությունների համար ձերբակալվեց, դատապարտվեց Վրաստանի նոր իշխանությունների կողմից։ Տարիներ շարունակ դատավարություն է ընթանում և այլ։ Նրա ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձի արդյունքում բազմաթիվ վրացիներ ստիպված եղեան լքել իրենց տները, ռուսական զորքը տևական ժամանակ մայրաքաղաքից 35 կմ հեռավորության վրա էր գտնվում և այլն։

Նիկոլ Փաշինյանին, արտաքին քաղաքական վերկտոր փոխելու մտադրության համար, 44 օրյա պատերազմի ընթացքում Ռուասատանը գրեթե ռազմական աջակցություն չցուցաբերեց։ Նոյեմբերի 9-ի հայտարարություն էլ ռուսական շահերից էր բխում՝ խաղաղապահների միջոցով տարածաշրջանում էլ ավելի մեծ ներկայություն ապահովելու համար։ Արցախի հայաթափման, Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելիս էլ մնաց դիտորդի կարգավիճակում՝ պատճառաբանելով, որ ՀՀ ղեկավարն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

ՆԱՏՕ-ի հետ մեծ հուսեր էր կապում նաև Ուկրանիան, ուր շուրջ 2 տարի է՝ պատերազմ է։ Կարելի ասել ՆԱՏՕ-ի ողջ ներուժը Ուկրանիայի տարծքում պատերազմում է ՌԴ-ի դեմ։ Ուշագրավն այն է, որ պատերազմը տեղի է ունենում հենց Ուկրանիայի տարածքում և տնտեսապես ոչնչանում են հենց ուկրանիական ենթակառուցվածքները և այլն։

Սա Արևմուտքի հստակ սցենարն է՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու։ Ոչ բնռի իշխանափոխություններ և Արևուտքի պլանների պարտադրում, որն էականորեն հակասում է տվյալ պետության և ժողովրդի շահերին, սակայն արդյունքները գոհացուցիչ են բացառապես Արևմուքի համար։  Արևմտյան սսցենարով այս իշխանափոխությունների զոհն հենց փոքր ժողովուրդներն են և պետությունները։ Արևմուտք մեր տարածաշրջանում իր գործը դեռ չի ավարտել և Սահակաշվիլուն է պատվիրակ ուղարկել։  

Արևմտյան այս սցենարներից դեռ որևէ երկիր հաջողության չի հասել։ Պետք է նայել Վրաստանի և Ուկրանիայի կարգավիճակին,  և այդ հայ հասարակությանն անընդհատ մատնացույց անել։ ՀՀ-ն արդեն իսկ ավելին է կորցրելը, հաջորդը պետականության զիջումն է։

Իսկ կոնկրետ Սահակաշվիլու դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը լավ կանի, որ  բատոնո Միխեիլի հիվանդասենյակը հիշի:

Հեղինակ: Աննա Ավետիսյան